Կառավարության որոշումներ

11 Օգոստոսի 2016, 863 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 54-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի N 1279-Ն, 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1254-Ն, 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1117-Ա, 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1412-Ա և 2013 թվականի ապրիլի 18-ի N 380 որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցված` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրակցված` 10.797,644 մլն դրամ հաշվեկշռային արժեքով` սույն որոշման N 1 հավելվածում նշված գազաբաշխիչ գազատարները (այսուհետ` գույք) ներդնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` վերջինիս կողմից համապատասխան քանակությամբ հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել էներգետիկայի բնագավառում իրականացված և Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցված` «1998 թ. Տասիս Միջպետական գործողությունների ծրագիր» շրջանակներում իրականացված «Առաջնահերթ ներդրումներ նավթի ու գազի ենթակառուցվածքներում (Կողբի գազահաշվառման կայանի կառուցում)» նախագծի արդյունքում ստացված` 1577,774 հազ. եվրոյին համարժեք դրամ արժեքով գույքի և «2000 թ. Տասիս Տարածաշրջանային համագործակցության ծրագիր» շրջանակներում իրականացված «Հայաստանի գազամատակարարման անվտանգության ապահովում Մեծամորի ԱԷԿ-ի փակման շրջանակներում» ծրագրի և «Տասիս տարածաշրջանային համագործակցության ծրագիր 1998/1999» շրջանակներում իրականացված «Արևելյան Եվրոպա` Փոքրածավալ ֆինանսավորում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածաշրջանային նավթի և գազի ենթակառուցվածքներում» նախագծի ավարտից հետո 323 528 912 դրամ արժեքով` սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի ներդրումը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` վերջինիս կողմից համապատասխան քանակությամբ հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը կիրականացվի «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Էներգետիկայի բնագավառում տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված սարքավորումների տնօրինումը կանոնակարգելու մասին» N 581-Ա որոշման 1-ին կետի «դ» ենթակետը, 2008 թվականի նոյեմբերի 6-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացման միջոցառումների մասին» N 1279-Ն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետը, 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1254-Ն որոշման 7-րդ կետը, 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացման միջոցառումների մասին» N 1117-Ա որոշման 2-րդ կետը և 2012 թվականի նոյեմբերի 8-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասի ավելացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1412-Ա որոշման 6-րդ կետը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023