Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2016, 878 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1063-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածում՝
ա. 8-րդ կետում «տեղակալից» բառը փոխարինել «տեղակալներից» բառով,
բ. 9-րդ կետի 3-րդ ենթակետը «դրանց» բառից հետո լրացնել «խախտումների» բառով,
գ. 10-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.»,
դ. 10-րդ կետի 6-րդ ենթակետում «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների պահպանման ոլորտներում» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջների և պայմանների պահպանման ոլորտներում» բառերով,
ե. 10-րդ կետի 9-րդ ենթակետում «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջներին» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցման պահանջներին և պայմաններին» բառերով,
զ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետերով.
«9) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին․
10) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը։»,
է. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Տեսչական մարմնի ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը, խորհրդի ներկայացմամբ, պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»,
ը. 16-րդ կետում «1 տեղակալ, որին» բառերը փոխարինել «2 տեղակալ, որոնց» բառերով,
թ. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալների թեկնածությունները»,
ժ. 21-րդ կետի 2-րդ ենթակետում «տեղակալի» բառը փոխարինել «տեղակալների» բառով,
ժա. 21-րդ կետի 5-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «խորհրդի հավանությանն արժանացած» բառերով,
ժբ. 21-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ»,
ժգ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել վերջին 5 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տնտեսագիտություն կամ իրավագիտություն, կամ հանրային կառավարում, կամ բնագիտական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:»,
ժդ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.
«25.1. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի հետ կապված վարչական (կազմակերպչական) գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:»,
ժե. 26-րդ և 31-րդ կետերից հանել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը.
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023