Կառավարության որոշումներ

11 Օգոստոսի 2016, 910 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1394-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 1394-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո, 2 տարվա ընթացքում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի հունվարի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 10/0016 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023