Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2016, 925 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1414-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի
N 169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 596-Ն որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալել գրասենյակային տարածք` 2014 թվականի հունիսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 19-ը ժամկետով 2150 քառ. մետր, իսկ 2016 թվականի հուլիսի 19-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով 1750 քառ. մետր մակերեսով` մեկ քառ. մետրը 4934 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վարձավճարով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023