Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2016, 929 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1465-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1209-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և տեքստում «Արևիկ» բառը փոխարինել «Արևիք» բառով.
2) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Կազմակերպությունն ունի 3 մասնաճյուղ՝
ա. «Շիկահող» մասնաճյուղ, որը ներառում է 3 տեղամաս՝ «Շիկահող» պետական արգելոց տեղամաս, «Սոսու պուրակ» պետական արգելավայր տեղամաս և
«Խուստուփ» պետական արգելավայր տեղամաս,
բ. «Արևիք» մասնաճյուղ, որը ներառում է 2 տեղամաս՝ «Արևիք» ազգային պարկ տեղամաս և «Բողաքար» պետական արգելավայր տեղամաս,
գ. «Զանգեզուր» մասնաճյուղ, որը ներառում է 2 տեղամաս՝ «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամաս և «Սև լիճ» պետական արգելավայր տեղամաս:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիկ» ազգային պարկ» ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման վերնագրում և տեքստում «Արևիկ» բառը փոխարինել «Արևիք» բառով:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության մասնաճյուղերն օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023