Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2016, 934 - Ա

ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ` «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Մաքսային  կարգավորման  մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի 193-րդ հոդվածի 2-րդ  մասով`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   ո ր ո շ ու մ է.
Թույլատրել ՍՊՍ Սիգարոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2015 թվականի նոյեմբերի 13-ի N C 4880 և 2016 թվականի փետրվարի 5-ի
N C 378 հայտարարագրերով «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը` մինչև 2017 թվականի հոկտեմբերի 7-ը:
 

Արխիվ

2024

2023