Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2016, 940 - Ա

«ԳՈՒԳԱՐՔ» ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԲԱԶՈՒՄԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով  «Պետական  գույքի  մասնավորեցման  (սեփականաշնորհման)  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  12-րդ և  18-րդ  հոդվածների,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  կառավարության  2006 թվականի  ապրիլի  27-ի  N  823-Ն  որոշման  2-րդ  կետի  պահանջները`   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքն (1472,24 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, գ. Բազում, 1-ին փողոց, թիվ 17) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ քաղաքացի Դավիթ Միշայի Սիմոնյանին (այսուհետ` գնորդ) (բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Բաթումի փող., 2-րդ շ., բն. 3, անձնագիր՝ AF0629999, տրված՝ 018-ի կողմից):
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի դեկտեմբերի 2-ին գնահատված արժեքը` 26 433 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 1 505 հազ. դրամ.
3) որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքին հատկացված 6740 քառ. մետր մակերեսով հողամասը` 1 496,3 հազ. դրամ կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 236 669 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) երեք տարվա ընթացքում կատարել ընդհանուր 25 000 հազ. դրամի ներդրումներ, այդ թվում՝
ա. առաջին տարում՝ 10 000 հազ. դրամ,
բ. երկրորդ տարում՝ 7 500 հազ. դրամ,
գ. երրորդ տարում՝ 7 500 հազ. դրամ.
3) ներդրումներն ավարտելուց հետո ստեղծել 6 աշխատատեղ՝ ամսական միջինը 75 հազ. դրամ աշխատավարձով:
4. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվամբ բացված «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից մուտքեր» հաշվեհամարին:


 

Արխիվ

2024

2023