Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2016, 911 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման և որոշման 2-րդ կետով հաստատված կարգի վերնագրերը, որոշման 1-ին, 2-րդ և կարգի 1-ին կետերը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ կետերով.
«7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
«8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:».
3) կարգում՝
ա. 1- ին կետում «և 6» բառերը փոխարինել «6 և 7» բառերով,
բ. 3-րդ կետի «ա» ենթակետը «իրականացման» բառից հետո լրացնել «(ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում՝ կազմակերպչի սերվերների տեղակայման վայրը, իսկ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում՝ նաև խաղասրահի հասցեն)» բառերով,
գ. 3-րդ կետի «գ» ենթակետը «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով,
դ. 4-րդ կետի «ե» ենթակետը «խաղասեղանների ծագման» բառերից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերի 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին համապատասխանության» բառերով,
ե. 4-րդ կետի «զ» ենթակետը «շահումով խաղերի մասին տվյալները» բառերից առաջ լրացնել «շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում» բառերով,
զ. 4-րդ կետի «թ», 6-րդ կետի «դ» ենթակետերը, N 3 ձևի 9-րդ և N 5 ձևի 4-րդ կետերը «խաղերի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով,
է. 4-րդ կետի «ժ», 6-րդ կետի «զ» ենթակետերը, N 3 ձևի 10-րդ և N 5 ձևի 7-րդ կետերը «խաղասրահի» բառից առաջ լրացնել «գործունեության իրականացման վայրի,» բառերով,
ը. 6-րդ կետի «ե» ենթակետը «շահագործման» բառից առաջ լրացնել «շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում» բառերով,
թ. 12-րդ կետում «զ» բառը փոխարինել «ժա» բառով,
ժ. N 3 ձևը «ՀԱՅՏ» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»,
ժա. N 6 ձևի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «գ» պարբերությունները և 5-րդ կետի 4-րդ եթակետը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» և 2-րդ ենթակետի «դ» պարբերությունները «խաղերի» բառից հետո՝ «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով,
ժբ. կարգը լրացնել նոր՝ N 7 ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023