Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2016, 913 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 284-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 284-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետում 2,981,780.8 թիվը փոխարինել 2,712,500 թվով.
2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.
3) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով` համաձայն N 6 հավելվածի.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
3.1. Հաստատել ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների փոխարեն և նրանց անունից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող գումարների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի::
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի գումարներից ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն և նրանց անունից վճարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով` համաձայն N 6 հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023