Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2016, 914 - Ն

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՁՆԵԼՆ ԱՆՀՆԱՐԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՔ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ և 30.1-ին հոդվածի 13-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել փախստականի նույնականացման քարտ, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023