Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2016, 946 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների ու ջրային տրանսպորտային միջոցների ցանկերը, կադաստրի վարման կարգերը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 1847-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 8-րդ մասի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածի՝
ա. 4-րդ կետի առաջին պարբերությունում «և մեխանիզմներ» բառերը փոխարինել «, մեխանիզմներ և կցորդներ» բառերով,
բ. 14-րդ կետը «փոփոխություն» բառից հետո լրացնել «, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման համար: Նախկին համարանիշը և (կամ) տեխնիկական վկայագիրը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում փոխարինվում են նորով» բառերով,
գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի տեխնիկական վկայագրերի և (կամ) պետհամարանիշի կորստի կամ փչանալու դեպքում դրանց սեփականատերը դիմում է հաշվառող մարմին՝ կորստի դեպքում ներկայացնելով նաև «www.azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կորստի մասին տրված հայտարարության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, նոր տեխնիկական վկայագիր և (կամ) պետհամարանիշ ստանալու համար: Նոր տեխնիկական վկայագրի և (կամ) պետհամարանիշի տրամադրման դեպքում նախկին տեխնիկական վկայագիրը և (կամ) պետհամարանիշը համարվում են անվավեր և գտնվելու դեպքում ենթակա են հաշվառող մարմին վերադարձման: Հաշվառող մարմինը կորած կամ փչացած տեխնիկական վկայագրի և (կամ) պետհամարանիշի փոխարեն նոր տեխնիկական վկայագիր և (կամ) պետհամարանիշ տրամադրում է դիմումը հաշվառող մարմին մուտքագրումից հետո եռօրյա ժամկետում:»,
դ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) բացի սույն կարգով նախատեսված գործառույթների, իր իրավասության սահմաններում իրականացնում է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու շրջանակներում Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի), ինքնագնաց մեքենայի և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի միասնական ձևերի և էլեկտրոնային անձնագրերի համակարգի կազմակերպման համաձայնագրի դրույթների ապահովումը:»,
ե. N 3 ձևում Տեխնիկայի համառոտ բնութագրի «Բազային դասը» բառերը փոխարինել «Գործարանային (նույնականացման) համարը» բառերով, «Օգտագործման նշանակությունը» բառերը՝ «Արտադրության տարեթիվը» բառերով, իսկ «Բեռնատարողությունը» բառից հետո լրացնել «(ընդհանուր քաշը)» բառերով.
4) որոշման N 3 հավելվածի՝
ա. 9-րդ սյունակը «գործարանային» բառից հետո լրացնել «(նույնականացման)» բառով,
բ. 10-րդ սյունակում «Տեխնիկական զննման անցկացման ամիսը, ամսաթիվը» բառերը փոխարինել «Շարժիչի համարը (համարները)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023