Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2016, 951 - Ն

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության չափը սահմանել` դիմումատուին` 20.000 դրամ, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 15.000-ական դրամ:
3. Սահմանել, որ ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության նպատակով անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը ենթակա է քննարկման յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն համապատասխան հայտ ներկայացվելու դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023