Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2016, 955 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) N 1 ցուցակը «Ացետորֆին» բառից հետո լրացնել «7-Ացետօքսիմիտրագինին» բառով, «Հիդրօքսիպեթիդին» բառից հետո լրացնել «7-հիդրօքսիմիտրագինին» բառով, «Մետոպոն» բառից հետո լրացնել «Միտրագինին» բառով և «Նիկոմորֆին» բառից հետո՝ «Նոմիֆենզին» բառով.
2) N 1 ցուցակը լրացնել նոր պարբերություններով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023