Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2016, 977 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգի հասցեում գտնվող՝ 264.5 քառ. մետր մակերեսով (սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման N 2565281 վկայական, տրված` 04.11.2008 թ.) անշարժ գույքը և N 3 հավելվածում նշված 2564 անվանում շարժական գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2016 թվականին հատկացնել 1,040,900.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն N 4 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին անշարժ գույքի և ապրանքների ձեռքբերումն իրականացվում է Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու: Ընդ որում, ապրանքների ձեռքբերման համար կիրառվում է գնումների միասնական անվանացանկի թվով մեկ` 25111100 Սնանկության գործերով կառավարիչներից ապրանքների ձեռքբերում կոդը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գնման պայմանագրի կնքումը` պայմանով, որ գույքի վաճառքի գնի վճարումը կկատարվի գույքի ուղղակի վաճառքի մասին դատարանի որոշման ու գումարների միջանկյալ բաշխման ծրագիրը դատարանի կողմից հաստատվելուց հետո տասը բանկային օրվա ընթացքում և պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման սնանկության գործով կառավարչի հաշվին.
2) առաջարկել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչին պայմանագրի կնքումից հետո 30-օրյա ժամկետում իրականացնել գույքի հանձնում-ընդունումը.
3) գույքը ձեռք բերելուց հետո այն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ պայմանագրով սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023