Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2016, 979 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՈՒ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ, 605-րդ, 685-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ, 50-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի (այսուհետ՝ երկուսը միասին` ծրագրեր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 631617678.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին՝ համաձայն N 1 հավելվածի` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 779043564.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերել նույն կոոպերատիվներին` համաձայն N 2 հավելվածի` կոոպերատիվների կանոնադրական նպատակներով օգտագործելու պայմանով:
3. «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 26200600.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 68228393.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով հանձնել նույն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ժամանակավոր պահատվության հանձնված` 29200000.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով հանձնել նույն պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 5 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ժամանակավոր պահատվության հանձնված` 85273500.0 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն ամրացնել նույն պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 6 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների և կոոպերատիվների հետ և N 3 հավելվածում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ.
2) սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
8. Նվիրաբերվող և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի նվիրաբերության և անհատույց օգտագործման պայմանները` գույքը ծրագրերի պահանջներին համապատասխան` նպատակային նշանակությամբ և կոոպերատիվների կանոնադրական նպատակներով օգտագործելու վերաբերյալ, սահմանել նվիրաբերության և գույքն անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրելու մասին պայմանագրերում:
9. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված բեռնատար ավտոմեքենաների պետական գրանցումը և հաշվառումը, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում են համապատասխան կոոպերատիվների միջոցների հաշվին, իսկ NN 4 և 5 հավելվածներում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը` համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023