Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2016, 980 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 11.1-ին հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով.
«գ) բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը (կցվում է):».
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգում՝
ա. 3-րդ կետի «բ» ենթակետը «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից» բառերով, իսկ «մաքսային մարմինները» բառերից հետո` «, իսկ ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար՝ հարկային մարմինները» բառերով,
բ. 4-րդ կետը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային եղանակով» բառերով, իսկ «հաշվարկ-հաշվետվությունների» և «հաշվարկ-հաշվետվության» բառերից հետո` «թղթային տարբերակի» բառերով,
գ. կարգը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշմամբ սահմանված կարգով:»,
դ. կարգի 5-րդ կետում «4-րդ կետին» բառերը փոխարինել «4-րդ և 4.1-ին կետերին» բառերով.
3) որոշումը լրացնել բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ- հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման հավելվածով նախատեսված գործառույթներն իրականացնելու համար բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովումն իրականացնել ծրագրավորման աշխատանքներն ապահովելու համար ֆինանսավորում ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման հավելվածով նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի դրույթները տարածվում են սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովման եռամսյակին հաջորդող հաշվետու եռամսյակների վրա: Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կարողությունների ապահովման մասին տեղեկատվությունը հարկային և լիազոր մարմինները հրապարակում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում:

Հավելված

Արխիվ

2024

2023