Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 981 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի N 858-Ն որոշումներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111-G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի իրականացման նամակ N 15 համաձայնագիրը՝ ԱՄՆ ՄԶԳ համապատասխան ֆինանսավորումն ստանալու և միջազգային կազմակերպությունների կողմից օժանդակվող ծրագրերին տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային միջոցների նոր հաշիվ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2016 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված N AAG-111-G-13-001 Զարգացման համագործակցության համաձայնագրի ներքո իրականացվող ծրագրերի կատարումն ապահովելու նպատակով՝ համաձայնագրից բխող տեխնիկական առաջադրանքի պայմանների, աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և միջազգային փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հետ ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման, ինչպես նաև ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների պատվիրատուի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

 

Արխիվ

2024

2023