Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 984 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՆԹԱՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում համայնքների աղբահանության աշխատանքների բարելավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին կնքված վարկային պայմանագրի շրջանակներում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ենթավարկային պայմանագրի կնքմանը` տրամադրելով վարկային պայմանագրով սահմանված վարկային գումարն ամբողջությամբ՝ սահմանված դրույքաչափը տասնհինգ տարի մարման ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացնել ենթավարկային պայմանագրի հիման վրա` առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի:

 

Արխիվ

2024

2023