Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 988 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի Առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին N 1223-Ն որոշման հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
31. Հիդրոօդերևութաբանության ոլորտի օդերևութաբանական, ակտինոմետրիական (ճառագայթաչափական), օզոնաչափական, ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործություն իրականացնող մասնագետների կողմից կատարվող աշխատանքներ::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023