Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 989 - Ն

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 18-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բացահայտել կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի գործող օպերատորներին և վերջիններիս յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել գործունեության եզրակացություն ստանալու ժամկետների և կարգի, ինչպես նաև եզրակացության հիման վրա գործունեություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
3. Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է արտադրական օբյեկտների պետական գրանցում` Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

Հավելված

Արխիվ

2024

2023