Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 995 - Ա

ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների՝ փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրության իրականացման համար իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:
 

Արխիվ

2024

2023