Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 1000 - Ն

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 7-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հյուպատոսական հաշվառման կանգնելու և հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հյուպատոսական հաշվառման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգը բնակչության պետական ռեգիստրի համակարգի հետ համակցելու համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը և դրանց հետագա մշտական փոխգործակցությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասությունների շրջանակներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023