Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 1002 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված՝
1) սարքավորումները և գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) սարքավորումները՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
3) սարքավորումները՝ համաձայն N 3 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
4) ծրագրային ապահովումը՝ համաձայն N 4 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
5) դյուրակիր համակարգիչը՝ համաձայն N 5 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման N 1 հավելվածի համաձայն ամրացվող սարքավորումները՝ համաձայն N 6 հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել համապատասխան կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, իսկ նույն հավելվածի 2-րդ կետում նշված սարքավորումները՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի կազմում գործող Մուրացան հիվանդանոցային համալիրին տրամադրելու և վերջինիս կողմից նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հաշվառումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 6 հավելվածում նշված մարմինների հետ նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը:

Հավելված

Արխիվ

2024

2023