Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 1010 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման համաձայն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար ձեռք բերված և տրամադրված` «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներն ամրացնել համապատասխան պետական կառավարչական հիմնարկներին և «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 523-Ն որոշման համաձայն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար ձեռք բերված և չբաշխված՝ «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն՝ N 2 հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին և հանձնարարել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածներում նշված «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների հաշվառումը:

Հավելված

Արխիվ

2024

2023