Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2016, 1023 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 126 անվանում, 814 հատ, 47013225,6 դրամ սկզբնական արժեքով և 5647475 դրամ մնացորդային արժեքով գույքը հետ վերցնել և՝
1) 73 անվանում, 615 հատ, 28848424,6 դրամ սկզբնական և 4294513 դրամ մնացորդային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 14 անվանում, 34 հատ, 10045316,4 դրամ սկզբնական և 37800 դրամ մնացորդային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի.
3) 30 անվանում, 117 հատ, 7177799,2 դրամ սկզբնական և 898519 դրամ մնացորդային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության կազմակերպություններին՝ համաձայն N 3 հավելվածի.
4) 9 անվանում, 50 հատ, 941686 դրամ սկզբնական և 416643 դրամ մնացորդային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նվիրել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի՝ սեփականության իրավունքով հանձնման գործընթացը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության կազմակերպությունների միջոցների հաշվին.
3) «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության հետ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել այդ գույքի հանձնումը նշված կազմակերպությանը:


Հավելված

Արխիվ

2024

2023