Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2016, 1064 - Ա

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 35-րդ հոդվածը, 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մաuը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը uեփականության իրավունքով իրեն պատկանող` 14,182.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 116,000 հազ. դրամ ընդհանուր շուկայական արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), սույն որոշման հավելվածում նշված` ստորգետնյա խողովակներով (նախատեսված որպես գազատարեր, այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` վերջինիս կողմից սույն որոշման հավելվածում նշված` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ԳԲԿ-Ախթալա գազատարից Օձուն-Աքորի վարչական տարածքում գտնվող՝ 24 000,0 հազ. դրամ գնահատված արժեքով գազատարը` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալին վարձակալության հանձնվող գույքի ցանկում ընդգրկելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի ԳԲԿ-Սուրենավան վարչական տարածքում գտնվող գազատարը` 62 000,0 հազ. դրամ գնահատված արժեքով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատ» ջրօգտագործող ընկերությանը և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Արփի վարչական տարածքում գտնվող գազատարը` 30 000,0 հազ. դրամ գնահատված արժեքով, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Եղեգնաձոր» ջրօգտագործող ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու համար:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մաuով uահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված` կանոնադրության փոփոխության գրանցումը:
Հավելված

Արխիվ

2024

2023