Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2016, 1063 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի N 76 որոշման՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի սեփականությունը հանդիսացող` բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից Հրազդանի համայնքի Հարավային թաղամաս, Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհ, N 7 հասցեում գտնվող` 0,04 հեկտար մակերեսով և 497000 դրամ կադաստրային արժեքով հողամասը (կադաստրային ծածկագիրը` 07-001-0077-0022) որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023