27 Հոկտեմբերի 2016, 1092 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի Սանահին կայարան թաղամասի N 19/1 հասցեում գտնվող՝ 9592591 դրամ կադաստրային արժեքով ու 508 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 50.5 քառ. մետր պարիսպը, Ալավերդու Ա. Մյասնիկյանի անվան N 7 միջնակարգ դպրոցին ամրացված և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1660 հեկտար հողամասը՝ 311059 դրամ կադաստրային արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքին` որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) շինությունը որպես մանկապարտեզ օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետում նշված շինության վերանորոգման և գույքի ձեռքբերման համար կատարել համապատասխան ներդրումներ` մինչև 2016 թվականի ավարտը՝ 11.54 մլն դրամ, 2017 թվականին՝ 7.5 մլն դրամ.
2) համայնքապետարանը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքի միջոցների հաշվին: