27 Հոկտեմբերի 2016, 1106 - Ա
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն և 888-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի որպես միասնական գույքային համալիր մեկ կառավարչի շահագործմանն ու պահպանմանը փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հաշվապահական հաշվառման նպատակով 1,395,991,150.2 դրամ հաշվեկշռային արժեք գումարած 279,198,230.1 դրամ ԱԱՀ՝ ընդհանուր 1,675,189,380.3 դրամ գնով գույքը` համաձայն N 1 հավելվածի, փոխանակել «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` 1,395,991,150.2 դրամ գումարած 279,198,230.1 դրամ ԱԱՀ՝ ընդհանուր 1,675,189,380.3 դրամ գնով գույքի հետ՝ համաձայն N 2 հավելվածի՝ հաշվարկներ իրականացնելով հանդիպական վճարումների կատարմամբ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ առաջարկել «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչին՝ միջնորդություն ներկայացնել դատարան սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանակման գործարքի կնքման, սնանկության հատուկ հաշվով հանդիպական վճարումների իրականացման և հարկային հաշվի դուրսգրման վերաբերյալ՝ N 2 հավելվածի համապատասխան գույքը փոխանակելով N 1 հավելվածով առաջարկվող համարժեք գույքով և դուրս գրելով հարկային հաշիվ: