Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2016, 1101 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավար Գարեգին Ստեփանյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։
2. 2017 թվականի փետրվարի 12-ին նշանակել և Շիրակի մարզի Արևիկ համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023