Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2016, 1109 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների այսուհետ՝ պետական մարմիններ գործառույթներ այսուհետ՝ ծառայություններ իրականացնող օպերատորների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ որպես օպերատորներ կարող են հանդես գալ փոստային, բանկային, պետական կամ համայնքային գործառույթներ իրականացնող այն սուբյեկտները, որոնք ունեն սպասարկման ոլորտում ծառայությունների արդյունավետ մատուցման առնվազն հինգ տարվա փորձ, Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն տասն սպասարկման գրասենյակ և որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորվել են իրականացնելու օպերատորի գործառույթներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վրա չեն տարածվում սպասարկման գրասենյակների նվազագույն թվին առաջադրվող պահանջները:
3. Սահմանել, որ օպերատորն իրեն լիազորված բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1 ապահովում է դիմողի նույնականացումը.
2 ապահովում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.
3 ապահովում է մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, փոխադրումը և հանձնումն իրավասու մարմնին.
4 դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում դիմողին առաջարկում է համալրել դրանք.
5 անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումն ապահովելու նպատակով.
6 ապահովում է վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին:
4. Հաստատել պետական մարմինների գործառույթների ցանկը, որոնց իրականացումը կարող է պատվիրակվել օպերատորին՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Սահմանել՝
1) պետական մարմինների և օպերատորի միջև կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
2) օպերատորի սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները՝ համաձայն N 4 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
1) ապահովել ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման բանակցությունների իրականացումը և դրանց կնքումը՝ օրինակելի ձևին համապատասխան.
2) հաստատել օպերատորին վերապահված գործառույթների իրականացման համար նախատեսված մեթոդական ուղեցույցերը՝ համագործակցելով իրավասու մարմինների հետ.
3) ապահովել օպերատորի սպասարկման գրասենյակների գործունեության համակարգումը, սույն որոշման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
4) հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ եռամսյա կտրվածքով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այն գործառույթների ընդլայնման վերաբերյալ, որոնց իրականացումը կարող է պատվիրակվել օպերատորին.
5) հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ ապահովել սույն որոշման ընդունումից բխող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների և լրացումների իրականացումը.
6) հաստատել օպերատորին տրամադրվող կնիքների նմուշները և դրանց տրամադրման կարգը:
7. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանդես գալու պետական մարմինների և օպերատորի միջև՝ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկությամբ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 10-ից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023