Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2016, 1140 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 26-րդ հոդվածների ու 43-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

 

Արխիվ

2024

2023