Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2016, 1154 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՎԻԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացնել ավիասպասարկման ծառայության գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված գնման գործընթացը չեղյալ հայտարարելու պահանջը:

 

Արխիվ

2024

2023