Կառավարության որոշումներ

10 Նոյեմբերի 2016, 1158 - Ն

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԱՈՒԴԻՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՄՇՏԱԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտը կազմակերպելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023