Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2016, 1163 - Ն

«ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ N 1 ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ԵՎ «ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ N 2 ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՎԵՐԱՆՎԱ¬ՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» (գրանցման ամսաթիվը և համարը՝ 07.02.2003 թ. N 273.210.03419) պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման ամսաթիվը և համարը՝ 07.02.2003 թ., N 273.210.03418):
2. Սահմանել, որ`
1) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվում է «Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
3) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» և «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվում են «Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
3) «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 1 մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանափոխությունը, ինչպես նաև կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 9-րդ կետի 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց».
2) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմ
բերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 12-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց».
2) 13-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023