Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2016, 1181 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՕՊԵՐԱ ՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎՐԱ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՈՍՏԻԼ ԴՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԴԻՄՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարութան կողմից ապոստիլ դրված փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023