Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2016, 1178 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «որոշված է» բառը փոխարինել «հաստատված է (որոշված է)» բառերով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ծնողի» բառը փոխարինել «ծնողի բնակության (հաշվառման) վայրի հասցեն,» բառերով,
գ. հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու մասին դիմումը ներկայացվում է նաև առցանց (եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, և երեխայի համար տրվել է ծննդյան վկայական): Առցանց դիմում ներկայացնելու համար դիմողը մուտք է գործում www.epension.am կայքէջը, գրանցվում է կայքէջում և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում՝
1) ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը.
3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը:
Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում: Առցանց դիմումով տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների հավաստիությունն առցանց եղանակով ճշտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տվյալների հիման վրա:»,
դ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ դրանց պատճենները» բառերով, իսկ 4-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Եթե սույն կարգի 8-րդ կետում նշված՝ պարտադիր զինվորական ծառայու-թյան զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող՝ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (զավակին) երբևէ չի հատկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ կամ նրան հատկացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտն անվավեր է, ապա սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ անձը հաստատող փաստաթղթի (պատճենի), հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի փոխարեն ներկայացվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը (ռազմաուսումնական հաստատությունում սովորելը) հաստատող` զինվորական կոմիսարիատի (ռազմաուսումնական հաստատության) տված կամ ազատազրկման վայրում գտնվելը հաստատող` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքը: Այս դեպքում անձը բնակչության պետական ռեգիստրում նույնականացվում է տեղեկանքում ներառված տվյալներով:»,
զ. 5-րդ կետում «4-րդ կետի 3-6-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «4.2-րդ կետում» բառերով,
է. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`
1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).
2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.
3) նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝
ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,
բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝
գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝
դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:»,
ը. 10-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «ծնողի» բառով,
թ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):»,
ժ. 15-րդ կետը «4-րդ,» բառից հետո լրացնել «4.1-ին, 4.2-րդ,» բառերով, իսկ «8-րդ կետում» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին կետերում» բառերով,
ժա. 17-րդ կետում «փաստաթղթերի» բառը փոխարինել «փաստաթղթերի (սույն կարգի 3.1-ին կետում նշված դեպքում՝ առցանց դիմումով տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալների)» բառերով,
ժբ. 18-րդ կետի 6-րդ ենթակետը «տվյալներ» բառից հետո լրացնել «(ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ)» բառերով,
ժգ. 24-րդ կետը «եղանակով» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցող բանկի միջոցով» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված պայմանագրի օրինակելի ձևի N 3 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ելքագրված գումարի չափը՝ ըստ նպատակների.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023