Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2016, 1191 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին գումար հատկացնելու, ինչպես նաև պատվիրատուի լիազորություններ սահմանելու մասին» N 1131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում թատրոնի շենքի կառուցման լրացուցիչ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:»:
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023