Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2016, 1214 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը և Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքին անցնելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
1) երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի ու «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունների կոնսորցիոմի հետ 2013 թվականի ապրիլի 4-ին կնքված Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման N ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2 պայմանագիրը.
2) ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել Երևանի ենթակայության կազմակերպությունից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով տասը տարի.
3) Երևան քաղաքի ավագանու` ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու թույլտվություն տալու մասին որոշման հիման վրա հավատարմագրային կառավարման ծառայությունների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով մինչև տասը տարի:

 


 

Արխիվ

2024

2023