Կառավարության որոշումներ

3 Նոյեմբերի 2016, 1207 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԱԽՈՒՐՅԱՆ - ԱՐԱՔՍ - ՋՐԱՌ» ԵՎ «ՍԵՎԱՆ - ՀՐԱԶԴԱՆՅԱՆ - ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածն ու 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասն ու 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան - Արաքս - ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Սևան - Հրազդանյան - ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված վերակազմակերպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերություն:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը և ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխության և կանոնադրության մեջ փոփոխությունների ու լրացումների կատարումը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) կազմակերպել կատարված փոփոխությունների պետական գրանցման գործընթացը:


 

Արխիվ

2024

2023