Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2016, 1239 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 919-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին ու 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելու մասին N 919-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. ա պարբերությունից հանել և քրեական գործերի քննության աջակցության բառերը,
բ. բ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2 որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետում Արթիկի քննչական բաժին բառերը փոխարինել Արթիկի և Անիի քննչական բաժին բառերով.
3 որոշման N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
բ. 2-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի,
գ. 3-րդ կետի աղյուսակը և 2-րդ, 5-րդ ու 7-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի,
դ. 6-13-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:
 

Հավելված

Արխիվ

2024

2023