Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2016, 1232 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի`
1) ընդերքի տրամադրման գործակալությունը, օգտակար հանածոների պաշար-ների գործակալությունը և ընդերքի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության.
2) զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը վերանվանել վարկային և դրամա-շնորհային ծրագրերի վարչություն.
3) էներգետիկայի և էներգախնայողության վարչությունը վերանվանել էներգետիկայի վարչություն.
4) համակարգչային տեխնիկայի բաժինը վերանվանել տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը.
2) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 8-րդ կետի 15-րդ ենթակետը.
3) N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» և «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Արտաքին կապերի վարչություն
Էներգետիկայի վարչություն
Իրավաբանական վարչություն
Վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչություն
Քարտուղարություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
Զորահավաքային բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Ներքին աուդիտի բաժին
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Էներգետիկայի պետական տեսչություն
Ընդերքի պետական տեսչություն
Ընդերքի գործակալություն։»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023