Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2016, 1247 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան 7/1 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման արդյունքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդիի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 2631.0 հազ. դրամ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդիի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար գույքի ձեռքբերման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին:
 

Արխիվ

2024

2023