Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2016, 1255 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշմամբ հաստատված` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման կարգի N 1 ձևից հանել «Կ. Տ.» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման հավելվածի NN 1 և 2 ձևերից հանել «Կ. Տ.» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման N 2 հավելվածի՝ ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի ձևից հանել «Կ. Տ.» բառերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն որոշման հավելվածի 4-րդ կետից հանել «իսկ իրավաբանական անձի դեպքում` իսկ իրավաբանական անձի դեպքում կարող է հաստատվել նաև կնիքով, եթե իրավաբանական անձը կնիք ունի» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման թույլտվության ձևն ու տրամադրման կարգը հաստատելու մասին» N 771-Ն որոշման N 1 հավելվածի՝ օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության տրամադրման հայտի ձևից հանել հայտատուին վերաբերող «Կ. Տ.» բառերը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման N 9 հավելվածի`
1) NN 1 և 3 ձևերի 18-րդ կետերում և N 5 ձևում «и печать» բառերը փոխարինել «и печать (при наличии)» բառերով.
2) NN 2 և 4 ձևերի 18-րդ կետերում և N 6 ձևում «և կնիքը» բառերը փոխարինել «և կնիքը (առկայության դեպքում)» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023