Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2016, 1293 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում և 12-րդ կետի «ժէ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահի» բառերով.
2) 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետ՝ նախարար)» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահը» բառերով.
3) «նախարարություն» և «նախարար» բառերն ու դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կոմիտե» և «կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 1206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.
2) որոշման N 3 հավելվածի`
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (այսուհետ՝ նախարար)» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահի» բառերով,
բ. 13-րդ կետի 2-րդ ենթակետից հանել առաջին «համապատասխան» բառը,
գ. «նախարարություն» և «նախարար» բառերն ու դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կոմիտե» և «կոմիտեի նախագահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
3. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչություն՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը «Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչություն» բառերից հետո լրացնել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչություն» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023