Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2016, 1290 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՎԱՄԲ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԵՎ ԵՆԹԱՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում անժամկետ բացել արտաբյուջետային միջոցների գանձապետական հաշիվներ և ենթահաշիվներ` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին միջազգային և դոնոր կազմակերպությունների կողմից հատկացվող ֆինանսական աջակցության հետագա ապահովման նպատակով:

 

Արխիվ

2024

2023