Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2016, 1272 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 862-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք  ընդունելով  «Իրավական  ակտերի  մասին»  Հայաստանի  Հանրապետությա ն օրենքի  70-րդ   հոդվածի  5-րդ  մասը` Հայաստանի Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ   է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» N 862-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշման հավելվածում նշված շենք-շինություններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվում են նախապես վարվող բանակցությունների միջոցով ընտրված կազմակերպություններին՝ որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքները մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը, իսկ 1-ին և 2-րդ կետերում նշվածներինը՝ մինչև 2017 թվականի մարտի 1-ը իրականացնելու համար.»:

 

Արխիվ

2024

2023