Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2016, 1299 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանն է:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սահակ Հակոբյանին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023