Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1323 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից, Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածից 6,352.0 հազ. դրամի չափով շինարարական աշխատանքների ձեռքբերման գնումներն իրականացվելու են՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետով նախատեսվող գնումներն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով և 98-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված դրույթները:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսվող միջոցների հաշվին իրականացված գնման գործընթացի արդյունքում պայմանագիր կնքվում և դրա դիմաց վճարումներն իրականացվում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:
 

Արխիվ

2024

2023