Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1315 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 564-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 564-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «13408.4» թիվը փոխարինել «11058.5» թվով, «13708.4» թիվը` «11358.5» թվով.
2) 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) «Սևան-Արտանիշ հատվածի Սևանա լճի ափամերձ 10 հեկտար անտառապատված տարածքի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման համար 2016 թվականի ընթացքում՝ ընդամենը 2349.9 հազ. դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023